Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 13-ին կեսօրից հետո, հունիսի 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Հունիսի 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Մարզերում հունիսի 13-ին կեսօրից հետո, հունիսի 14-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Արցախում հունիսի 13-ին և 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Կարծիքներ