Ինչպիսի քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից. Թաթոյանը՝ Հաջիեւի «ապացույցների» մասին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, և ասվածը հիմնավորելու համար թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել:
Նկարից երևում է, որ դատարկ խողովակ հիշեցնող մետաղական առարկան, ամենայն հավանականությամբ, խնամքով տեղադրվել է բարեկարգ ասֆալտի վրա եղած անցքում:
Թաթոյանը նշել է. «Ինչպիսի քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից: Այն այնքա՜ն նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիքը ծիծաղելի է»: Նա նաեւ հավելել է, որ յուրաքանչյուրը կարող է Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրերում տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրիթռների պատճառած կորուստներն ու ավերածությունները:
Կարծիքներ