36-ամյա տղամարդու կիսահոշոտված դի է հայտնաբերվել Ստեփանավանի քաղաքային աղբանոցում
Փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, դի կա:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի, փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված:
Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Կարծիքներ