ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբաղի» աշխատակցին, ակումբին՝ տուգանել 100 հազար եվրոյով
ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբաղի» աշխատակցին, ակումբին՝ տուգանել 100 հազար եվրոյով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն (ՈւԵՖԱ) ավարտել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի գործով հետաքննությունը։
Սոցիալական ցանցերում կատարած հայատյաց, ռազմատենչ գրառման համար, որով կոչ էր արվում սպանել բոլոր հայերին՝ անկախ նրանից՝ ծե՞ր են, երեխա՞, թե՞ կին, ՈւԵՖԱ-ն Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է զբաղվել ֆուտբոլային որևէ գործունեությամբ։ Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ն դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի վերջինս ընդլայնի ցմահ որակազրկումը նաև միջազգային մակարդակում:
Կարծիքներ