Չեխիայի նախագահը ոտքերի հիվանդության պատճառով տեղաշարժվում է անվասայլակում
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, որն ունի ոստքերի նեվրոպաթիա, սկսել է տեղաշարժվել անվասայլակում: Այդ մասին կիրակի նա հայտնել է հարցազրույցում, որը հեռարձակվել է Blesk տեղական թերթի ցանցային հեռուստաալիքի ուղիղ եթերում:
«Ես տեղաշարժվում եմ անվասայլակում, քանի որ դա հարմար է: Իմ ոտքերի վիճակն անբավարար է»,-նշել է Զեմանը՝ ընդգծելով, որ կօգտագործի բժիշկների կողմից նշանակված այդ միջոցը տեղաշարժման եւ պետական պաշտոնական միջոցառումներին մասնակցության համար:
76-ամյա Զեմանը, որը նաեւ ունի դիաբետ, երկար ժամանակ բուժվում է Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալում: Պարբերաբար նա պլանային հոսպիտալացվում է:
Զեմանն ընտրվել է 2013 թվականին եւ հինգ տարի անց՝ 2018 թվականին, վերընտրվել երկրորդ հնգամյա ժամկետով: Չեխիայի սահմանադրությունը չի նախատեսում երկրի ղեկավարի վերընտրման լրացուցիչ հնարավորություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ