2020 թվականին հունվար փետրվարին ՀՀ - ում արձանագրվեց ավելին քան 9 տոկոս տնտեսական ակտիվություն. Փաշինյանը ԱԺ-ում է

2020 թվականին հունվար փետրվարին ՀՀ - ում արձանագրվեց ավելին քան 9 տոկոս տնտեսական ակտիվություն. Փաշինյանը ԱԺ-ում է

Այսօր ԱԺ-ում ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020թ․ տարեկան զեկույցը:

Մինչ զեկույցի ներկայացնելը Փաշինյանը շնորհավորեց եզդիական համայնքին՝ Նոր տարվա կապակցությամբ, նշելով, որ շնորհակալ է եզդիական համայնքից բոլոր ջանքերի և ՀՀ-ի համար ունեցած ներդրման համար:

Անցնելով զեկույցին, Փաշինյանն ընգծեց՝ 2019 թվականը մեզ համար եղել է աննախադեպ  հաջող տարի. «2019-ին մենք ունեցանք 7,6 տոկոս տնտեսական աճ, շուրջ 63 միլիարդ դրամով գերակատարեցինք բյուջեի եկամտային մասի նախապես ծրագրված մասը: 2020 թվականին հունվար- փետրվար ամիսներին ՀՀ- ում արձանագրվեց ավելին քան 9 տոկոս տնտեսական ակտիվություն, բայց մարտից արդեն ՀՀ մուտք գործեց կորոնավիրուսը, և մեզ մոտ սկսեց ճգնաժամային ժամանակաշրջան: Թվում էր, թե կորոնավիրուսը լինելու է մեզ համար վատագույն հիշողությունը, բայց սեպտեմբերին մենք ունեցանք 44 օրյա պատերազմը՝ ծանր հետևանքներով: ՀՀ կառավարությունը 2020-ին իրականացրել է ճգնաժամային կառավարում: Առաջին փուլում այդ կառավարումը կապված էր կորոնավիրուսի հետ, որի արդյունքում ՀՀ-ի ավելին քան 200 հազար քաղաքացիներ վարակվել են կորոնավիրուսով,  ունեցել ենք 3770-ից ավել մահեր կորոնավիրուսից, և միևնույն ժամանակ իրականացրել ենք 25-ից ավել հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց շրջանակներում աջակցություն է ստացել շուրջ 1,1 միլիոն ֆիզիակական անձ, 83 հազար իրավաբանական անձ: Շահառուներին հասանելի է եղել 239 միլիարդ դրամ կորոնավիրուսի հակաճգնաժամային փաթեթի շրջանակներում, որից պետբյուջեի ծախսը 55 միլիարդ դրամ է, փոխառում միջոցները պետական բյուջեից 20 միլիարդ դրամ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում