Պենտագոնում հայտարարել են, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման տեմպերը կախված են եղանակից
Աֆղանստանից ամերիկացի զինծառայողների դուրսբերման տեմպերը կախված են այնպիսի գործոններից, ինչպիսին եղանակն Է: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել Է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողների համար կանոնավոր ճեպազրույցում:
«Այնտեղ (Աֆղանստանում) իրադարձությունները զարգանում են դինամիկորեն: Զորքերի դուրսբերման պլանը թեեւ նախատեսված Է ժամկետներով, մտածված Է եւ ստուգված, կախված Է ոչ միայն այն բանից, թե ինչ Է տեղի ունենում գետին, այլեւ եղանակից, եւ մյուս բոլոր գործոններից, որոնք մենք պետք Է հաշվի առնենք ռազմական պլանավորման ժամանակ»,- նշել Է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հաղորդումն այն մասին, որ Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրսբերման գործընթացն ավարտված Է մոտավորապես 13 – 20 տոկոսով: Ըստ որում մայիսի 11-ին խոսք Է գնացել այդ գործընթացը մոտավորապես 6 – 12 տոկոսով ավարտելու մասին: Քիրբին նշել Է, որ այդ ցուցանիշները չեն նշանակում, թե զորքերի դուրսբերման տեմպերը հետագայում Էլ այդքան բարձր կլինեն:
«Զորքերի դուրսբերման տեմպերը մնում են բարձր: (ԱՄՆ-ի նախագահ (Ջո Բայդենի) հրամանը շատ հստակ Էր. նա ցանկանում Է, որ զորքերի դուրսբերումն ավարտվի մինչեւ սեպտեմբերի սկիզբը: Ես չեմ պատրաստվում առաջ ացնել գործընթացից: Դա Է կարգադրությունը, եւ մենք գիտնեք, որ պետք Է հասնենք դրան: Մենք կենտրոնացած ենք այն բանի վրա՝ համոզվելու համար, որ ծայրահեղ դեպքում կմնանք այդ ժամետի սահմաններում: Ես չեմ կարող կանխատեսել, թե Կենտրոնական հրամանատարության հաղորդագրությունը (զորքերի դուրսբերման տեմպերի մասին) ինչպիսին կլինի հաջորդ շաբաթ»,- նշել Է Պենտագոնի մամուլի քարտուղարը:
Ապրիլի 14-ին Բայդենը հայտնել Է, որ որոշում Է ընդունել Աֆղանստանում ավարտել գործողությունը, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Ենթադրվում Է, որ ԱՄՆ-ի զորակազմն Աֆղանստանից կհեռանա մինչեւ սեպտեմբերի 11-ը: 2010 - 2013 թվականներին ԱՄՆ-ի գործողության առավելակետին Աֆղանստանում արեւմտյան ուժերի թվաքանակը գերազանցել Է 150 հազարը: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն Աֆղանստանից դուրս են բերվել 2014 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ