Նիկոլ Փաշինյանը Արևշատ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց գյուղատնտեսական ծրագրերը

Նիկոլ Փաշինյանը Արևշատ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց գյուղատնտեսական ծրագրերը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Արևշատ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց գյուղատնտեսական ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը խոսեց մատչելի պայմաններով վարկերի տրամադրման, վերապատրաստման դասընթացների մասին:

«Մենք ուզում ենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը չլինի չարչարանք: Ավտոմատացում, մեխանիզացիա և այլ գործիքակազմ. գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի այնպիսի աշխատանք, որն ավելի շատ արդյունք է բերում: Մենք վերջին տարիներին զրո տոկոսով 100 մլրդ դրամի վարկ ենք տվել: Ու այդ ծրագրերը շարունակվում են: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ջերմոցային տնտեսությունների հիմնադրման ծրագրին: Մենք արտոնյալ պայմաններով վարկ ենք տալիս, նաև դասընթաց ենք կազմակերպում: Ջերմոցային տնտեսության կառուցումից հետո փողի 30 տոկոսը վերադարձնում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Ծրագիրը լիարժեք իրականացնելու համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, կա խնդիր՝ կապված նախկինում վերցրած վարկերի հետ: Գյուղացին ծանրաբեռնված է վարկերով, ինչպես նաև գրավի խնդիր կա: Նա նկատեց, որ խնդիրը պետք է այնպես լուծվի, որ ֆինանսական համակարգը չվնասվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում