Մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում. Պապյան
«Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում։ Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար»:
Այս մասին իրազեկում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը՝ մանրամասնելով, թե ինչպե՞ս ստուգել, որ լուրը ֆեյք է.
«Շատ պարզ, «Տելեգրամ»-ում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ, տարածվել է մեկ ամիս առաջ»։
Կարծիքներ