Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, ևս 6 մարդ ապաքինվել է վարակից: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 926 դեպք, վարակվածներից 791-ն առողջացել է, 15-ը` մահացել:
2819 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 230 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 10 250 322 է, մահացել է 504 498 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Կարծիքներ