Բավարիան հետաքրքրված է Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով

Բավարիան հետաքրքրված է Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով

«Բավարիան» հետաքրքրվում է Արգենտինայի հավաքականի և «Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Media Foot-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ մյունխենյան ակումբը շատ ուշադիր հետևել է ԱԱ-ի տարբեր դարպասապահների խաղին ու տպավորվել արգենտինացու խաղով։ 30-ամյա դարպասապահը համապատասխանում է գերմանական ակումբի բոլոր պահանջներին։

Մյունխենցիների հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք ունի և մինչև մրցաշրջանի ավարտ շարքից դուրս է եկել, այդ պատճառով Մարտինեսի տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն հունվարին։

Մարտինեսի պայմանագիրը «Ասթոն Վիլլայի» հետ ուժի մեջ է մինչև 2027-ի հունիս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում