Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկրորդ 5-ամյա ժամկետով վերընտրվել է իր պաշտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO հրատարակությունը։

720-տեղանոց Եվրախորհրդարանում անցկացված գաղտնի քվեարկության ժամանակ նրա օգտին է քվեարկել 401 պատգամավոր, դեմ՝ 284, 15 հոգի ձեռնպահ է մնացել, իսկ 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում