Բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող ավտոճանապարհը
Արցախի Հանրապետության (Մ-2) Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող 8,7 կմ ավտոճանապարհը կասֆալտապատվի։ Ներկա դրությամբ ընթանում են հողային աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվի 2022 թ. հոկտեմբեր ամսին։
Արցախի քաղաքաշինության նախարարությունը վերահսկում է շինարարական աշխատանքները։
Կարծիքներ