Սրանք պարզ, հասարակ կանոններ են, որոնք կարող են հազարավոր կյանքեր փրկել․ Տարոն Առաքելյան

Սրանք պարզ, հասարակ կանոններ են, որոնք կարող են հազարավոր կյանքեր փրկել․ Տարոն Առաքելյան

Տարոն Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բանալիով ՓԱԿՎԱԾ այս 9 երկփեղկ դռների հետևում մի քանի հարյուր երեխա ներկայացում էին դիտում թատրոններից մեկում։ Բանալին մի երիտասարդ աղջկա մոտ էր - մուտքի հսկիչի։ Հիմա պատկերացրեք, Աստված չաներ - երկրաշարժ, հրդեհ կամ այլ արտակարգ պատահար...Ոչ մեկը չէր հասցնի դուրս փախչել, նույնիսկ այդ հսկիչ աղջիկը...

Տարհանման (էվակուացիայի) տարրական նորմերը կոպիտ խախտված են գրեթե բոլոր հանրային վայրերում - թատրոններում, կինոթատրոններում, դպրոցներում, կրթական հաստատություններում և այլուր...ՉԻ կարելի մարդկանց պահել փակ դռների հետևում!!! Ավելին - ելքի դռները միշտ պետք է բացվեն ներսից դեպի դուրս, որպեսզի խափանման դեպքում հարվածով ներսից հնարավոր լինի բացել...Սրանք պարզ, հասարակ կանոններ են, որոնք կարող են հազարավոր կյանքեր փրկել, իսկ չկատարելը կարող է հանգեցնել հազարավոր զոհերի...Չգիտեմ, արդյոք կոնկրետ այս հարցը տեղ կհասնի թե ոչ, բայց ասածս ավելի հեռահար իմաստ ունի - եթե երկիր ենք կառուցում, եթե պետություն և անկախություն ենք ուզում ունենալ - ամեն ինչ պետք է արվի խելքով, առաջ նայելով, հազար չափել-ձևելով...» ,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում