Թալիբները Մոսկվայում հանդիպել են Աֆղանստանում ՌԴ, Չինաստանի և Պակիստանի հատուկ բանագնացների հետ
«Թալիբան» արմատական շարժման պատվիրակությունը չորեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպում է ունեցել Աֆղանստանի հարցով Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի հատուկ ներկայացուցիչների հետ: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մոսկվայի ձևաչափով այսօրվա խորհրդակցությունների ավարտից հետո, Աֆղանստանի իսլամական էմիրության բարձրաստիճան պատվիրակությունը (պետության անունը, որն օգտագործվում է Թալիբանի կողմից) մասնակցեց քառակողմ հանդիպմանը, որը վարում էր Աֆղանստանի փոխվարչապետ՝ Մավլավի Աբդուլ Սալամ Հանաֆին:
Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի հատուկ բանագնացները», - գրել է Աֆղանստանի ԱԳՆ խոսնակը Twitter-ի իր էջում։
Կարծիքներ