«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական ակումբի Մ-17 և Մ-19 թիմերը: Միրանյանը հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և «Ուրարտուում»՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում դառնալով 25 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստը ներկայացրել է Ուկրաինայի Մ-17, Մ-18, Մ-19 հավաքականները, որոնց կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Միրանյանը նաև 8 խաղ է անցկացրել Հայաստանի Մ-21 հավաքականում, ևս 3 հանդիպում՝ Ազգային հավաքականի կազմում։

««Ալաշկերտ» տեղափոխությունը նոր և պատասխանատու մարտահրավեր է ինձ համար, ինչի համար շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը և մարզչական շտաբին: Նպատակներս հստակ են՝ «Ալաշկերտում» արդյունավետ խաղ ցուցադրել և վերադառնալ Ազգային հավաքական»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Միրանյանը, ում խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում