Հունվար ամսվա ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 22.1 մլրդ դրամով կամ 15.3%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, 2023 թ. հունվար ամսվա ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 18.2 մլրդ դրամով կամ 82.6%-ով:
Կարծիքներ