Մյանմայի ղեկավարը Լավրովին առաջարկել Է երկու նոր հյուպատոսություններ բացել Ռուսաստանում
Մյանմայի ղեկավարը՝ ավագ գեներալ Մին Աուն Խլայնը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն առաջարկել Է Մյանմայի հյուպատոսություններ բացել Սանկտ Պետերբուրգում եւ Նովոսիբիրսկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կազմակերպելու համար եւ այն բանի համար, որպեսզի ավելանան ուղեւորությունները մեր երկրների միջեւ, մեզ նոր հաստատություններ են հարկավոր դիվանագիտական կապեր հաստատելու նպատակով: Ուստի խնդրում եմ դիտարկել Սանկտ Պետերբուրգում հյուպատոսություն բացելու վերաբերյալ առաջարկությունը, որպեսզի առաջիկայում այն բացվի»,-Մին Աուն Խլայնն ասել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Ձեր երկիրը հսկայական Է՝ արեւմուտքից արեւելք: Մեջտեղում գտնվում Է այնպիսի քաղաք, ինչպիսին Նովոսիբիրսկն Է, որը մեզ համար ամենամոտ եւ հասանելի քաղաք Է: Ուստի կցանկանայինք առաջարկել՝ նաեւ հյուպատոսություն բացել Նովոսիբիրսկում»,-հավելել Է Մին Աուն Խլայնը: Մյանմայի ղեկավարը հիշեցրել Է, որ ինքն այցելել Է Նովոսիբիրսկ եւ նշել, որ «Մյանմայի ժողովրդին շատ Է դուր գալիս Սիբիրի բնությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ