Կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութի ձեռքբերումը
ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի» շրջանակներում կսուբսիդավորվի 5000 տոննա ազոտական, 50 տոննա ֆոսֆորական և 50 տոննա կալիումական պարարտանյութ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից:
Մինչ օրս մարզի համայնքների կողմից մատակարարներին ներկայացվել է շուրջ 2000 տոննա ազոտական պարարտանյութի հայտ, որից ձեռք է բերվել 882 տոննան։
Ընթացքի մեջ է գյուղացիական տնտեսություններին մատակարարների կողմից պարարտանյութերի տրամադրումը։
Կարծիքներ