«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահը դեմ է արտահայտվել Կիևին զենք մատակարարելուն
Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը դեմ է արտահայտվել Կիևին զենք մատակարարելուն և կոչ է արել դիվանագիտական ճանապարհով լուծել իրավիճակը Ուկրաինայում։ Այդ մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նա հայտարարել է Welt հեռուստաալիքի եթերում։
Վայդելը նշել է, որ Գերմանիան միշտ եղել է «չեզոք և ազնիվ միջնորդ», և այժմ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում իր գործողություններով իրեն անկյուն է քշել։ Վայդելի խոսքով՝ հակամարտությունը «նախապատմություն ունի», որն այժմ հաճախ մոռացվում է։ Համանախագահը հանդես է եկել նաև ՆԱՏՕ-ում Եվրոպայի դերի ուժեղացման օգտին՝ ընդգծելով, որ նրա շահերը տարբերվում են ԱՄՆ շահերից և նշել, որ ուկրաինական իրադարձությունները լուրջ վտանգներ են ներկայացնում ԵՄ-ի անվտանգության համար։
Կարծիքներ