Իսրայելի վարչապետը ժամանել Է կոռուպցիայի գործով դատին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ժամանել Է Երուսաղեմի դատարան՝ կոռուպցիայի գործով դատին: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: Նշվում Է, որ ապրիլի 5-ին պետք Է լսեն վկաների ցուցմունքները, որոնք միագումար հասնում են ավելի քան 300-ի՝ մեղադրական եւ պաշտպանական կողմերից: Գործակալության տվյալներով՝ Նաթանյահուին «1000»-ի եւ «2000»-ի գործերով մեղադրանքներ են առաջադրվել խարդախության եւ հասարակական վստահությունը խաբելու մեջ:
Առաջինը վերաբերում Է հոլիվուդյան պրոդյուսեր Առնոն Միլչինից Նաթանյահուի թանկարժեք նվերներ ստանալու կասկածներին: Դրանց փոխարեն, ինչպես ենթադրում Է հետաքննությունը, վարչապետը շահապաշտպանությամբ Է հանես եկել օլիգարխի անձնական եւ գործարար շահերի օգտին: Երկրորդ գործը վերաբերում Է երկրում խոշորագույն մեդիախմբերից մեկի՝ «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ պայմանավորվելու վարչապետի փորձերին, որպեսզի այն բարեհաճորեն լուսաբանի պաշտոնում իր գործունեությունը՝ փոխարենն այնպիսի օրենք ընդունելու, որը սահմանափակում Է նրա մրցակցի՝ «Իսրայել խա-Յոմ» անվճար օրաթերթի հնարավորությունները: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Ռուսաստանում աճել Է կոռուպցիոն հանցագործությունների թիվը:
Կարծիքներ