Գերմանիան կարող է ուժեղ ու ծանր պատժամիջոցներ կիրառել Բաքվի ու Անկարայի դեմ. Անդրեաս Գալաոն
«Գերմանիան չի կարող զենքով օգնել Արցախին, բայց այն, ինչ Գերմանիան կարող է անել՝ ուժեղ ու ծանր պատժամիջոցներ Բաքվի ու Անկարայի դեմ, պետք է անի»,-ասուլիսի ժամանակ ասաց գերմանացի պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Անդրեաս Գալաոն՝ վստահեցնելով, որ այդ պատժամիջոցներն ավելի ծանր հարված կլինեն Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, քան Հայաստանին զենքով աջակցությունը:
Լրագրողների հարցին՝ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, պատգամավորները պատասխանեցին. «ՄԵնք Գերմանիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն ենք և կարող ենք ազդել Գերմանիայի իշխանությունների վրա, որ, օրինակ, զենքի էմբարգո կիրառեն, կամ բանկային հաշիվները սառեցնեն, ազդեն ֆինանսատնտեսական ձևով՝ արգելելով առևտուրը»: Նրանք նաև խոր ցավ հայտնեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ կռվում են նաև գերմանական զենքերով:
Կարծիքներ