Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Մայիսի 23-ին, ժամը 05:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «MAN» մակնիշի կչորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1983 թ․) կողաշրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: