ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունիսի 9-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3.94 դրամով և կազմել 426.85 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.17 դրամով և կազմել 457.46 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 7.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.06 դրամով և կազմել 534.89 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 188.32 դրամով և կազմել 25429.04 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.13 դրամով և կազմել 300.82 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում