Հայաստանի Ա-Լիգան դադարեցվել է

Հայաստանի Ա-Լիգան դադարեցվել է

Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունն անորոշ ժամկետով դադարեցվել է:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, անվտանգության նկատառումներից ելնելով, Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգան որոշում է կայացրել կանոնավոր առաջնության հանդիպումները այսօր՝ նոյեմբերի 10-ին, առայժմ անժամկետ, հետաձգել:  Նոր փոփոխությունների դեպքում լրացուցիչ կծանուցենք: Շնորհակալություն»,- ասվում է Ա-Լիգայի մամուլի ծառայության հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում