Լեոնիդ Ագուտինը համերգ կտա ավտոկայանատեղիում. հանդիսատեսը երգչի ելույթը կվայելի մեքենաներում նստած
ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը Մոսկվայի ամենախոշոր սպորտային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում հանդես է գալու համերգով, որը հանդիսատեսները մեքենաների մեջ նստած են վայելելու, հայտնում է lenta.ru կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ երգիչը մասնակցելու է Live & Drive նախագծին․ այն ամառային միջոցառումների շարք է, որի ընթացքում բեմում կանգնած արտիստները ելույթ են ունենալու մեքենաներում գտնվող հանդիսատեսի համար։ Հայտնի է, որ նման միջոցառումները ձեռնարկվել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում սոցիալական հեռավորությունը պահելու համար։
Նշվում է, որ Ագուտինի համերգը տեղի է ունենալու հուլիսի 10-ին «Լուժինիկ» մարզահամալիրի տարածքում։
Կարծիքներ