Օրենքին չենթարկվող վարորդների համար Թորոսյանը կառաջարկի տուգանքից բացի յուրաքանչյուր խախտման համար հանել 2 բալ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ՀՀ օրենսդրությանը միտումնավոր չենթարկվող վարորդների համար առաջարկ է ներկայացնելու:
Այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հայտնում եմ, որ մոտ ժամանակներս հանդես եմ գալու առաջարկով (առանձին կամ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում այլ փոփոխությունների շրջանակներում), որպեսզի տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության խախտումների դեպքում բացի դրամական տուգանքից հանվի նաև բալ, ինչն այս պահին նախատեսված չէ։
Առաջարկելու եմ յուրաքանչյուր խախտման համար հանել 2 բալ»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ