Գերմանիայի ԶՈւ-ն կվերականգնի սպառազինության պաշարները մոտ 100 տարի անց. հետազոտություն
Ուկրաինայի հակամարտության պատճառով Բունդեսվերը (Զինված ուժեր) գրեթե ամբողջությամբ դատարկվել է։ Ըստ Կիելի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) նոր ուսումնասիրության՝ Բունդեսվերը կվերականգնի սպառազինության պաշարները մոտ 100 տարի անց։
Թեպետ որոշ զինատեսակների պաշարներ կարող են վերականգնվել ընդամենը մի քանի տարում, հրետանային հաուբիցների հետ կապված իրավիճակն անմխիթար է թվում. ասվում է հետազոտության մեջ։
Ըստ հետազոտողների՝ Ռուսաստանը կարող է արտադրել գերմանական զենքի պաշարների ամբողջ ծավալը շուրջ վեց ամսում։
Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի իշխանությունները կարողացան զգալիորեն ավելացնել սպառազինության կարևոր համակարգերի արտադրական կարողությունները, մասնավորապես՝ կրկնապատկել հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրությունը և եռապատկել տանկերի արտադրությունը։
IfW հետազոտության հեղինակները հատկապես քննադատում են այն փաստը, որ Գերմանիայի բյուջեի պլանավորումը պաշտպանական արդյունաբերությանը բավարար խթաններ չի տալիս արտադրական հզորություններն ընդլայնելու համար: Դեռևս անհասկանալի է՝ որքան գումար կարող է Գերմանիան ծախսել պաշտպանության վրա հատուկ հիմնադրամի ժամկետի ավարտից հետո:
Հետազոտության մեջ նշվում է, որ Գերմանիայից զենքի գնումներն անհիմն թանկ են, քանի որ պատվերները տեղադրվում են միայն փոքր քանակությամբ: Այս դեպքում արտադրողները մեկ միավորի համար ավելի բարձր գին են սահմանում, քան մեծածախ պատվերների դեպքում։
Կարծիքներ