«Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով». Վահրամ Դումանյան

 «Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով».  Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար

Վահրա Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, Արտաքին կապերի և սփյուռքի, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական

կրթության, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունների աշխատակիցների հետ:

Հանդիպումներին ներկա էին նաև նշյալ ոլորտները համակարգող

նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային գործընթացի

արդյունավետ կազմակերպմանը, կադրային քաղաքականությանը, ոլորտային

առանձնահատկություններին վերաբերող հարցեր: 

«Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս

արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով»,- ընդգծել է

Վահրամ Դումանյանը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է

ոլորտների ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Որպես

առաջնահերթություն՝ նշվել է  ՀՀ երիտասարդական պետական

քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի՝

առաջիկայում Կառավարության հաստատմանը ներկայացնելը:

Անդրադառնալով ռազմավարական ծրագրերին՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ դրանցում պետք է դնել իրատեսական խնդիրներ և հետամուտ լինել դրանց լուծմանը: Ա. Մարտիրոսյանը տեղեկացրել է հուլիսի 22-ից սփյուռքի մանկավարժների վերապատրաստման ծրագրերի մեկնարկի մասին:

Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով մինչև օգոստոսի 31-ը՝ 7 ծրագրով: Նախանշվել են նաև Երիտասարդության միջազգային օրը (օգոստոսի 12) Հայաստանի 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանում միջոցառումներ անցկացնելու նախապատրաստական աշխատանքները:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության

աշխատակիցների հետ խորհրդակցությանը Վահրամ Դումանյանն ասել է. «Բուհական ոլորտը հասարակության համար ամենակարևոր և բարդ ոլորտներից է,

որտեղ աշխատանքային կարգապահությունը առաջնահերթ է.

խնդիրներին պետք է արձագանքել արագ և արդյունավետ»:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բուհական ոլորտի

ընթացիկ խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին: ԿԳՄՍ

նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի կողմից տրվել են

համապատասխան հանձնարարականներ՝ ժամանակին, արդյունավետ ու նպատակային կազմակերպելու և իրականացնելու համար:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում