ԲԴԽ-ն հաստատել է վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակը
Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին դռնփակ նիստում որոշեց վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկել վարչական դատարանի դատավորներ՝ Աղասի Դարբինյանին՝ 9 կողմ, 0 դեմ, Ռուզաննա Ազրոյանին՝ 9 կողմ, 0 դեմ և Մերի Համբարձումյանին՝ 9 կողմ, 0 դեմ ձայներով:
Վերաքննիչ վարչական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում է ընդգրվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Հայկ Խաչատրյանը՝ 8 կողմ, 1 դեմ ձայներով:
Կարծիքներ