Ջիբրալթարն ավարտել է իր մեծահասակ քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը

Ջիբրալթարն ավարտել է իր մեծահասակ քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը

Ջիբրալթարն ավարտել է իր մեծահասակ քաղաքացիների՝  COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը, փոխանցում է The Washington Post-ը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը Ջիբրալթարն աշխարհում առաջին երկիրն է անվանել, որն «ավարտել է մեծահասակների լիարժեք պատվաստումների ծրագիրը», փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Պարբերականը նշում է, որ ամբողջ Ջիբրալթարում ընդամենը 30 հազար մարդ է ապրում, ինչը նպաստել է պատվաստման արագ գործընթացին: Օգնել է նաեւ այն, որ Ջիբրալթարը Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքն է. դա հեշտացրել է պատվաստանյութի հասանելիությունը:

Ջիբրալթարը բրիտանական անդրծովյան տարածքն է, որը գտնվում է Պիրենեյան թերակղզու հարավում: Իսպանիան չի ճանաչում Բրիտանիայի ինքնիշխանությունը Ջիբրալթարի նկատմամբ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում