Մանուկ Բարսեղյանը ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր

Մանուկ Բարսեղյանը ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:

Հոգաբարձուների խորհրդի նիստում Մանուկ Բարսեղյանը ներկայացրել է 2024 թ․-ի ապրիլից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված համալսարանի զարգացման իր տեսլականը՝ բաղկացած 8 առանցքային ուղղություններից։

Դրանում հիմնականում շեշտադրված էին գիտակրթական ծրագրերի մակարդակի բարձրացման, միջազգայնացման լաբորատոր սարք-սարքավորումների արդիականացման, ֆինանսական կայունության և զարգացման շարունակականության ապահովման, ինչպես նաև առաջընթացին միտված մոտեցումները։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները Մանուկ Բարսեղյանի կողմից ժ/պ-ի պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքները բարձր գնահատելով՝ ընդգծել են, որ հաջողվել է ապահովել համալսարանի ռազմավարական ծրագրի զարգացման շարունակականությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում