Երկրաշարժի պատճառով Ճապոնիայում գրեթե 1000 տուն մնացել է առանց ջրի

Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում հզոր երկրաշարժի հետևանքների պատճառով առնվազն 1000 տուն ջուր չունի: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ նույնիսկ ջրամատակարարումը վերականգնվելուց հետո տեղի բնակիչները չեն կարողանա անմիջապես սկսել այն օգտագործել, քանի որ ջուրը աղտոտվածության համար պետք է ստուգվի։
Մարտի 16-ի լույս 17-ի գիշերը այս տարածքում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Դա հանգեցրել է առնվազն երեք մարդու մահվան, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։ Տարերային աղետը հոսանքի լայնածավալ անջատումների, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի աշխատանքի ընդհատումների պատճառ է դարձել։
Կարծիքներ