2 շաբաթում հրդեհի 143 դեպք է գրանցվել

2 շաբաթում հրդեհի 143 դեպք է գրանցվել

Հունվարի 1-ից մինչև 14-ը հանրապետությունում հրդեհի 143 դեպք է գրանցվել. 44-ը՝ բնակելի շինություններում, 41-ը՝ խոտածածկ տարածքներում: Լոռու և Տավուշի մարզերում 221.5 հա տարածք է այրվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Հիշե՛ք, որ անգամ ձմռանը հարկավոր է զգոնությունը չկորցնել. մեկ լուցկին կամ ծխախոտի մնացորդը կարող են անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքների հանգեցնել»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում