Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է նոր բնակելի համալիր կառուցել

Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է նոր բնակելի համալիր կառուցել

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ բնակելի համալիր է նախատեսվում կառուցել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոց 16/3, 16/4, 16/5, 16/6 հասցեներում գտնվող հողատարածքների միավորման արդյունքում ձևավորվող 9736 մ2 մակերեսով հողատարածքում:

Բնակելի համալիրը բաղկացած է «Ա», «Բ», «Գ», «Դ», «Ե» մասնաշենքերից:
«Ա» և «Բ» մասնաշենքերը նախատեսվում է իրականացնել մինչև 12 վերգետնյա հարկերով:
«Գ» և «Դ» մասնաշենքերը նախատեսվում է իրականացնել մինչև 14 վերգետնյա հարկերով:


«Ե» մասնաշենքը նախատեսվում է իրականացնել մինչև 16 վերգետնյա հարկերով:
Ստորգետնյա ավտոկայանատեղին երկհարկանի է և նախատեսվում է իրականացնել բոլոր մասնաշենքերի համար միասնական: Ընդհանուր՝ 154X2=308 կայանատեղ:

Բոլոր մասնաշենքերի առաջին հարկերը (0.00 նիշում) նախատեսվում է հասարակական նշանակության (ռելիեֆային պայմաններից ելնելով՝ հնարավոր է 0.00 նիշից ներքև կիսագետնափոր հասարակական հարկերի իրականացում):

Հողատարածքում նախատեսվում է իրականացնել 40% և ավելի կանաչապատում և խաղահրապարակի իրականացում: Կանաչապատումը և խաղահրապարակը նախատեսվում է ընդհանուր օգտագործման (հարակից շենքերի կողմից օգտագործման հնարավորությամբ): Ողջ հողատարածքի բարեկարգումը նախատեսվում է իրականացնել բացանցիկ (առանց ցանկապատման):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում