Գնաճը միջազգային ֆենոմեն է․ Մարտին Գալստյան

Գնաճը միջազգային ֆենոմեն է, կառավարության այսօրվա նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Ոչ միայն զարգացող, այլ նաև զարգացած երկրներում մենք ունենք գնաճի բավական բարձր մակարդակ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում տարեկան գնաճը կարող է հասնել մինչև 7 տոկոսի, որը 1982 թվականից հետո գրանցված ամենաբարձր ցուցանիշն է»,- ասաց նա։
ԿԲ նախագահը նշեց, որ աշխատանք է տարվում այս տարեվերջին գնաճի սահմանված միջակայք վերադառնալու ուղղությամբ։ «Ինչ վերաբերում է մեր ապագայի անելիքներին, մեր գնահատականները թույլ են տալիս լիահույս լինել, որ, չնայած կարգավորվող գների որոշակի աճին՝ լույս, գազ, ջուր, մենք տարվա վերջին կվերադառնանք գնաճի միջակայք։ Եվ մեր գործողությունները հենց միտված են դրան»,- հավելեց Գալստյանը։
Կարծիքներ