10 մարդ անհետ կորել է Պուերտո Ռիկոյի մոտ նավակի վթարի հետևանքով
Առնվազն տասը մարդ դեռևս անհետ կորած է համարվում այն բանից հետո, երբ մարդկանց տեղափոխող նավը վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի հետ փոխկապակցված Պուերտո Ռիկոյի կղզու երկրի հյուսիսարևմտյան ափերի մոտ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է AP գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է նավի ուժեղ հարվածը ժայռերին։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ նավում կարող էր լինել 27 միգրանտ Դոմինիկյան Հանրապետությունից։ Նրանցից առնվազն 17-ին հաջողվել է փրկել և հանձնվել ոստիկանությանը։ Առափնյա պահպանությունը փնտրում է անհետ կորածներին։
Կարծիքներ