Իսրայելը կփակի սահմանները՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով

Իսրայելը կփակի սահմանները՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով

Իսրայելը երկու շաբաթով փակում է սահմանները օտարերկրացիների համար՝ օմիկրոն կորոնավիրուսի նոր շտամի պատճառով, COVID-19-ի դեմ պայքարի հանձնաժողովը հաստատել է որոշումը արտակարգ նիստում։ Риа новости-ի փոխանցմամբ՝ հայտնել են վարչապետի գրասենյակից։

Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Արտասահմանից վերադարձող իսրայելցիներից կպահանջվի օդանավակայանում անցնել PCR թեստ և անցնել կարանտին, որից դուրս գալուց հետո նրանք պետք է կատարեն ևս մեկ կորոնավիրուսային թեստ։ Հիվանդացածների և պատվաստվածների համար կարանտինը կտևի երեք օր, չպատվաստվածների համար՝ 7 օր։

Ավելի վաղ Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում հայտնել էին B.1.1.529 կորոնավիրուսի նոր շտամի առաջացման մասին, որը պարունակում է S-սպիտակուցի 32 մուտացիա: Ըստ հետազոտողների՝ նրանցից շատերը նշում են այս տարբերակի բարձր փոխանցելիությունը և պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականությունը, սակայն վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում