Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի բանակների միջև կռիվների հետևանքով

Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի բանակների միջև կռիվների հետևանքով

 Առնվազն վեց զինվոր է զոհվել Սուդանի և Եթովպիայի զինված ուժերի միջև բախումների հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սուդանի ռազմական աղբյուրները:

Ավելի վաղ սուդանի բանակն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Եթովպիայի բանակի հարձակման մասին։ «Եթովպական բանակի խմբերը և զինյալները հարձակվել են Սուդանի ուժերի վրա Ալ-Ֆաշաքում, ինչի հետևանքով զոհեր կան», - մեջբերում է գործակալությունը Սուդանի զինված ուժերի խոսքերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում