Երևանում Mercedes-ը մխրճվել է ГАЗель-ի մեջ, վերջինս էլ վրաերթի է ենթարկել 4 հոգու
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Գավառի բնակիչ, 28-ամյա Գևորգ Խլոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Ազատության պողոտա ընթանալիս, բախվել է ճանապարհին վթարված վիճակում կայանված բեռնատար ГАЗель-ի հետնամասին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի հետևանքով էլ ГАЗель-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 4 հետիոտնի ու բախվել մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել շիրմաքարով և այն անսարքության հետևանքով խնդիրներ է ունեցել ու երբ առջևի Mercedes-ը կանգնել և օգնել են բեռնատարին, այդ ժամանակ Գ. Խլոյանը Mercedes ով մխրճվել է ГАЗель-ի հետնամասում:
Կարծիքներ