Գերմանիայում հետիոտնային կամուրջ է փլուզվել. կա մեկ զոհ
Գերմանիայի հյուսիսում գտնվող Զելցե քաղաքում (Ներքին Սաքսոնիա դաշնային հող) հետիոտնային կամուրջ է փլուզվել: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով «Բիլդ» պարբերականին, միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկ մարդ տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 18-ին 15:30-ին (երևանյան՝ 17:30): Դեպքի վայրում աշխատում է փրկարարական ուղղաթիռը: Նշվում է, որ կառուցվող կամուրջ է փլուզվել:
Աշխատողները չեն կարողացել ցած նետվել կամրջից, քանի որ կառույցին կապված են եղել ապահովագրական գոտիներով: Նրանցից մեկը մնացել է բետոնե սալաքարի տակ:
Կարծիքներ