Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Երևանի և Բաքվի բանակցությունները։ «Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է Բաքվի և Երևանի միջև՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, անշուշտ, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր ողջ օգնությունն այս հարցում։ Մասնավորապես, մենք համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը՝ ցանկացած ձևաչափով։ Իհարկե, մենք կօգնենք ապահովել, որ այս բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները։
Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ մնում է համապատասխան երկրին։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար։ Այս ամբողջ ընթացքում քրտնաջան աշխատանք է տարվել Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափում՝ ուղղված Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը», - նշել է Ալիևը։
Կարծիքներ