Փոխնախարարը վստահ է, որ սննդի օբյեկտներում ծխելու արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ

Փոխնախարարը վստահ է, որ սննդի օբյեկտներում ծխելու արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը վստահ է, որ մարտի 15-ից բաց և փակ սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը կկարողանան կիրառել ամբողջությամբ։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Լենա Նանուշյանը նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքի նպատակը բնակչության առողջության պահպանումն է։

«Ուզում եմ հավաստիացնել, որ օրենքի մի շարք դրույթներ, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտել, մեծ արդյունավետությամբ կիրառվում են և վերահսկվում են։ Որպես օրինակ կարող եմ բերել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքը կամ ծխախոտային տաղավարների ցուցադրության արգելքը, որոնք, դուք էլ երևի նկատել եք, խանութներում ամբողջությամբ կիրառվում է։ Այդ օրենքի կիրառումը կախված է ոչ միայն վերահսկողության լիարժեք իրականացումից, այլ նաև մեր բնակիչների գիտակցությունից և իրազեկվածության աստիճանից։ Դրա ուղղությամբ նույնպես աշխատում ենք»,- ասաց Նանուշյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում