Դաունի սինդրոմով մարդիկ հազվադեպ են հիվանդանում քաղցկեղի որոշ տեսակներով․ գիտականների բացահայտումը
Գիտնականները պարզել են, որ Դաունի սինդրոմ ունեցող անձանց գեների մի խումբն օգնում է պաշտպանվել քաղցկեղի մի քանի տեսակներից: Սակայն միեւնույն ժամանակ նույն գեները բացասական ազդեցություն են ունենում սրտի առողջության եւ մկանային համակարգի վրա:
Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Scientific Reports հանդեսում:
Մասնագետները պարզել են, որ ԴՆԹ-ի որոշ հատվածներ ուղիղ կապ ունեն քաղցկեղի մի շարք տեսակների հետ: Ուռուցքի աճին խանգարում են Դաունի սինդրոմ ունեցողների գեների աշխատանքի խանգարումները:
Նույն այդ խանգարումներն են, որ մկանային թուլություն են առաջացնում, ինչպես նաեւ սրտի հետ կապված խնդիրներ
Կարծիքներ