Հարցում. մոլորակի բնակիչների մեծամասնությունը կորոնավիրուսի վտանգը չափազանցված չի համարում
Մոլորակի բնակիչների մեծամասնությունը կորոնավիրուսի վտանգը չափազանցված չի համարում: Այս մասին վկայում է «Ռոմիր» հոլդինգի եւ Gallup International-ի անցկացրած հարցումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հարցման համաձայն՝ մարդկանց թիվը, ովքեր մտածում են, որ սպառնալիքը չափազանցված է, 33%-ից աճել է մինչեւ 41%:
Սակայն հարցվածների մեծամասնությունը՝ 54%, նախկինի պես հավատում է սպառնալիքի լրջությանը:
Սպառնալիքի չափազանցված լինելուն ամենից շատ հավատում են Բոսնիա եւ Հերցեհովինայում (66%), Ղազախստանում (61%), Մոլդովայում եւ Բուլղարիայում(58%), ամենից քիչ՝ Մեծ Բրիտանիայում (15%), Հարավային Կորեայում (15%) եւ Ճապոնիայում (18%):
Հարցման հեղինակները նշում են, որ ռուսաստանցիների կարծիքները կիսվել են. 46%-ը սպառնալիքը չափազանցված չի համարում, հակառակի կարծիք ունի 45%-ը:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ Երկրի բնակիչները շարունակում են անհանգստանալ իրենց եւ իրենց հարազատների մասին:
Վարակվելուց ամենից շատ վախենում են Հարավային Կորեայում (86%), Ֆիլիպիններում (84%) եւ Հոնկոնգում (80%), ամենից քիչ՝ Ավստրիայում (42%), Ղազախստանում (46%) եւ Բուլղարիայում (51%):
Կարծիքներ