Թրամփը կարծում է, որ դեմոկրատների թուլությունը կարող է Չինաստանի հետ բախման հանգեցնել

Չինաստանը կորցրել է հարգանքը Ջո Բայդենի վարչակազմի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել ռազմական բախման իր և ԱՄՆ -ի միջև: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Թայվանի շուրջ լարվածության աճի ֆոնին իր գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Քանի որ ընտրությունները կեղծվել են, և ամերիկյան ղեկավարությունն այժմ թույլ և կոռումպացված է, Չինաստանը կարող է պատերազմ սկսել մեզ հետ, նա այլևս չի հարգում Միացյալ Նահանգները», - ասաց նա:
Երկուշաբթի Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական ինքնաթիռները չորրորդ օրն անընդմեջ թռչում են Թայվանից հարավ: Ընդգծվեց, որ այդ օրը մասնակցել է 52 ինքնաթիռ, ինչը դարձավ նոր ռեկորդ: ԱՄՆ -ն արդեն մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ:
Կարծիքներ