Ֆուտբոլիստ Արտեմ Կարապետյանն ազատվեց պարտադիր զինծռայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 18-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատել 26-ամյա Արտեմ Արթուրի Կարապետյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արտեմ Կարապետյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ է: Նրան տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Արտեմի 27 տարին լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, հնարավոր չէ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նրան ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից։
Կարծիքներ