Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Մարտի 25-ին, ժամը 15:12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ քարը (մոտ 1 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
Կարծիքներ