Գևորգ Պապոյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-9-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2024 թվականի հուլիսի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ)՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ։
Կարծիքներ