Իրանի նախագահն Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
Իրանի նախագահը Թուրքիա է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:
Քանանին իր խոսքում ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են:
Կարծիքներ